Հասարակություն 

Կարճատև անձրևներ են սպասվում Հայաստանում կիրակի օրը. Հայհիդրոմետկենտրոն

Ապրիլի 19–ի երկրորդ կեսին և ապրիլի 20-21–ին Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև գիշերային ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, միաժամանակ ապրիլի 17-18–ին հանրապետությունում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։



Քամին կլինի արևելյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ։



Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-18–ին կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ ապրիլի 19–ի լույս գիշերը` ևս երեք աստիճանով։ Երևանում ապրիլի 17–ին օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան, իսկ հաջորդ չորս օրերին կտաքանա ևս երկու աստիճանով։

Նույն շարքից