Մարտի 3-ին, ժամը 02:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Opel մակնիշի 32 SL 721 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մարտի 3-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mazda» մակնիշի 34 CL 732 պետհամարանիշի ավտոմեքենան: