Քաղաքական 

Գերմանիան պետք է սովորի իրեն ճիշտ պահել. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Այս մասին հայտնում է Ռոյթեր գործակալությունը՝ նշելով, որ թուրք նախարարի հայտարարությունը կապված է Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթի մասով գոյություն ունեցող արգելքի հետ:

Ավելի վաղ գերմանական  Հագենաու քաղաքի իշխանությունները չեղյալ էին համարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, որից հետո վերջինս հրաժարվել էր իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից:

«Եթե Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, պետք է սովորի իրեն ճիշտ պահել»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Նշենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են վատանալ գրեթե բոլոր ուղղություններով:

Նույն շարքից