Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էդմոն Մարուքյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էինք։
Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել։
ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։
Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին։