Հասարակություն գլխավոր 

Ինչու վարչապետը ցավ պատճառեց Ուրիխանյանին. shame.am

Խորհրդարանը ցուցամոլների տեղը չէ: Բայց եթե մարդն իր ամբողջ էությամբ հենց այն է, ինչին խոսակցական լեզվում անվանում են «ֆիքստուլ», իսկ մենք` նախալակոտ, ապա այդպիսիների համար բնության մեջ դեռ հատուկ միջավայր կամ արգելոց ձևավորված չէ և պիտի ստիպված հանդուրժենք ամեն քայլափոխի: ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է վերոհիշյալ ճշմարտությունը, և նույնը փորձեց այսօր էլ ցուցադրել Ազգային ժողովում` դիմելով անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրան մի քանի դիտողություններ անելով առ այն, թե վարչապետը չի տիրապետում իր գործին ու անգիր չի հիշում մի շարք ցուցանիշներ:

«Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագրի գովազդային հոլովակ հիշեցնող իր ելույթում Ուրիխանյանը պահանջում էր առնվազն կրկնակի ավելացնել հանքարդյունաբերության հարկերը և այդ միջոցներն ուղղել խեղճ ու կրակ քաղաքացիների կարիքների բավարարմանը: Պոպուլիստական այս պահանջը հիշյալ կուսակցությունն ու անձամբ Ուրիխանյանը հնարավորություն ունեին դեռ տարիներ առաջ ներկայացնելու կառավարությանը` ծանրակշիռ վերլուծության ու հիմնավորումների տեսքով, բայց հիմա է հարմար դա անել, որովհետև ցանկացած անհավանական բան ընտրությունների նախաշեմին դառնում է պարզ ու հեշտ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, դեռ իսկապես անփորձ է, քանի որ նույնիսկ Տիգրան Ուրիխանյանի նման չկայացած լակոտի հետ ջանում է հարաբերվել կոռեկտ ու կիրթ: Եվ վերջինս իր պատասխանում փորձեց բացատրել հարց տվողին, որ հարկերի կրկնակի ավելացումը, նախ, կխրտնեցնի պոտենցիալ ներդրողներին և հետո հիշեցրեց, որ հենց ԲՀԿ-ն էր ժամանակին հայտարարում, թե ճգնաժամային իրավիճակում հարկեր բարձրացնելն անտրամաբանական է:

Մանրամասն՝ shame.am

Նույն շարքից