«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն»: Իսկ ահա պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն ընդհանրական հայտարարություններով փորձել է «ցրել» թեման. նա վարչապետի հայտարարությունը որակել է ակտուալ, արդիական: Իսկ դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը վերաբերում էր չաշխատող տեխնիկային, նախարարը առանց պատասխանելու հեռացել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում