«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը քննություն չի սկսել Հովհաննես Ղազարյանի ﴾Գազի Հովո﴿ որդու՝ Վիլենի և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև այս շաբաթ տեղի ունեցած ծեծի դեպքի առիթով։ Այդ մասին մեզ հայտնեցին ոստիկանությունից:
Փաստորեն, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ դեպքը կոծկելու համար: Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ընկերոջ և Գազի Հովոյի որդու միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլյան ընտրությունների շրջանակում: Ղազարյաններն ու իրենց թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանն առաջադրվել է իր աներոջ «Ծառուկյան» դաշինքով։
Մեր տեղեկություններով, Ղազարյանների ու Գրիգորյանների միջև քավոր‐ սանիկային կապ կա: Ծեծկռտուքի և Գրիգորյանների հետ ունեցած բարեկամական կապի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գազի Հովոյից, բայց վերջինս չցանկացավ խոսել՝ ասելով, որ դրա ժամանակը չէ, զբաղված է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում