Քաղաքական 

Հրայր Թովմասյանը նոր պաշտոն կստանա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Հովհաննես Սահակյանը պատահմամբ դարձավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, երբ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Դավիթ Հարությունյանը լքեց այդ պաշտոնը և միացավ նախկին վարչապետի թիմին։ Հովհաննես Սահակյանը, ըստ ամենայնի, նոր ԱԺ չի վերադառնա, առավել ևս՝ նույն հանձնաժողովում նա չի լինի։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ է դառնալու ՀՀԿ ցուցակում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող, Հայաստանի նոր Սահմանադրության համահեղինակ և ամենասուր քննադատությանը արժանացած Ընտրական օրենսգրքի հեղինակ Հրայր Թովմասյանը, որին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը կոչել էր «չաթլաղ»»։

Նույն շարքից