Bloomberg գործակալությունը կիրակի օրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այն ավանդաբար գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Ամերիկացի գործարարի կարողությունը գնահատվում է 85,6 միլիարդ դոլար:
Բիլ Գեյթսին հաջորդում է Ուորրեն Բաֆֆեթը, ում կարողությունը գնահատվում է 78,9 միլիարդ դոլար, իսկ եռյակը եզրափակում է Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը՝ 73,5 միլիարդ դոլարով:
Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաև Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը