84-ամյա մոդել Կարմեն Դել'Օրեֆիչենի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաերկար կարիերան ունեցող մոդել: Նա ժամանակին եղել է Սալվադոր Դալիի մուսան։ Ինչպես նշում է adme.ru-ն, Կարմենը մոդել է դարձել 15 տարեկանում և առայսօր զբաղվում է սիրելի գործով:







