Հասարակություն 

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով ռուս կնոջ են ձերբակալել

Թուրքիայիում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով ռուս կնոջ են ձերբակալել, հայտնում է Hurriyet-ը:

Թերթի տեղեկություններով, խոսքը վերաբերում է 33-ամյա Եկատերինա Բ.-ին, ով անցած տարի նոյեմբերին հեռախոսային կապ է ունեցել ռուս դեսպանին սպանող Մևլյութ Ալթինթաշի հետ: Նշվում է, որ 33-ամյա կինը թուրք մարդասպանի հետ կապ է ունեցել նաև WhatsApp-ով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվեց անցած տարի դեկտեմբերի 19-ին:

Նույն շարքից