Հասարակություն 

«Ազատամարտիկների դաշինքը» իր զորակցությունն է հայտնում անազատության մեջ գտնվողներին

 

«Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը այսօր Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքին ասաց, որ այսօր անազատության մեջ հայտնված  մեր ընկերները մեր օգնության կարիքն ունեն, որովհետև ժամանակին ոչինչ չեն խնայել մեր ազատության ու անկախության համար:

««Ազատամարտիկների դաշինքը» արդեն հայտարարել է, որ մինչ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  ավարտը` զերծ է մնալու ցանկացած քաղաքական ակցիաներից: Սակայն հաշվի առնելով  այսօրվա հանրահավաքի կարևորությունը «Ազատամարտիկների դաշինքը» հարկ է համարել իր զորակցությունը հայտնել անազատության մեջ գտնվողներին` իրենց քաղաքական հայացքների համար»,- ասաց նա և նշեց, որ պատերազմի միջով անցած մարտիկը իր ժողովրդի և պետականության դեմ երբեք դուրս չի գա:

Նա անհիմն է համարում ձերբակալությունների համար բերված պատճառները:  «Մենք համոզված ենք, որ նրանց կողմից ձեռնարկած որևէ գործողություն չէր  տանի ցնցումների»,-ասաց նա և կոչ արեց գործող իշխանությանը ընդունել «Հարյուրամյակն առանց   քաղբանտարկյալների» կարգախոսը:
 

Նույն շարքից