Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ղարաբաղյան հաամարտության հարցում մի քանի կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության գալուց: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ շատ հարցերում կա համաձայնությունը:
«Սակայն կա 2-3 հստակ թեմա, որոնք որոշիչ են և որոնց մասով քննարկումներ դեռ չկան: Ես չեմ ստի, մենք դեռ հեռու ենք իրավիճակից, երբ կողմերը համաձայնության կգան վերոնշյալ հարցերում»,-նշել է ՌԴ արտգործնախարարը: