Մարտի 14-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Այլ մանրամասներ Զայբերտը չի հայտնել՝ նշելով, որ ամեն ինչը դեռ պետք է համաձայնեցվի ամերիկյան կողմի հետ:
Հավելենք, որ Մերկելը ԱՄՆ է մեկնում ամերիկյան կողմի հրավերով: Սա լինելու է Մերկել-Թրամփ առաջին հանդիպումը վերջինիս նախագահ ընտրվելուց հետո: