Ռուսաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով այսօր բանակցություններ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները պետք է հասկանան՝ անհրաժեշտ է առաջ գնալ: Այսօր Սերգեյ Լավրովի հետ քննարկումների ժամանակ ես զգացի նրա տրամադրվածությունը և այն թե որ ուղղությամբ մենք պետք է շարժվենք: Ամեն դեպքում ամեն ինչ չէ որ կախված է Ադրբեջանից: Մեծ է նաև Ռուսաստանի դերակատարումը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Իհարկե կարևոր է նաև հայկական կողմի դերը»,-ասել է Մամեդյարովը: