«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Արարատի մարզում ՀՀԿ‐ն իր կառույցներին ու թեկնածուներին հանձնարարել է օգնել իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ‐ին, որ ապրիլի 2‐ի ԱԺ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ դաշնակցության նախընտրական վարկանիշը 4 տոկոսից ցածր է:
Մարզում հատկապես ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ‐ի համար ձայներ բերել. նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ: Արայիկ Գրիգորյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ‐ի մեծամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում