Գիտություն Հասարակություն 

2013թ.-ի լավագույն գրքերը

analitik.am

Չնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել թե գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` գնալով նորից բարձրանում է գրքի նշանակությունը մեր հասարակության մեջ: Չգիտես ինչու, մարդիկ սկսել են շատ դժվարությամբ կարդալ գրքեր, ինչը շատ վատ արդյունք է թե մարդու զարգացման և թե պետության հասարակական արժեքի ձևավորման համար: Սակայն նրանք, ովքեր կարողանում են օրվա մեջ գոնե մեկ կամ երկու ժամ տրամադրել ընթերցանության վրա, մեծ գործ են կատարում` իրենց կյանքը ավելի գեղեցիկ դարձնելու, ինչպես նաև կյանքին ավելի սթափ դիտելու համար: 

Եվ ահա, ձեզ ենք ներկայացնում 2013թ.-ի 9 լավագույն գրքերը՝

 

1.  Ամերիկանա


 

Հեղինակ` Չիմամանդա Նգոզի Ադիչի

 
Գրքի արժեքը` 26.95 դոլար


Ադիչիի երրորդ վեպի իրադարձությունները նկարագրվում են երիտասարդ նիգերիացի գաղթականի աչքերով: Գրքի համարձակ հեղինակը չի վախենում իր ստեղծագործություններում անդրադառնալ մարդկության ամենացավոտ թեմաներին:






 

2. Բոցարձակները

 

Հեղինակ` Ռաքել Քուշներ

 
Գրքի արժեքը26.99 դոլար


Ռադիկալ քաղաքականություն, ավանգարդ արվեստ և մոտոցիկլավարություն… Այս ամենն արտացոլված է Քուշների` 1970-ականներին գրված ցնցող վեպում: Այդ վեպի երիտասարդ հերոսուհին մեկնում է Նյու-Յորք` այնտեղ նկարչուհի դառնալու համար: Սակայն նա ներգրավվում է հեղափոխական պայքարի մեջ, որով այդ տարիներին համակված էր ողջ Իտալիան:








3.  Կարմրակատարը

 

ՀեղինակԴոննա Թարթ 


Գրքի արժեքը30 դոլար


Թարթի առաջին վեպը կոչվում էր «Գաղտնի պատմություն», իսկ երկրորդը` «Փոքրիկ ընկեր»: «Կարմրակատարը» նրա երրորդ վեպն է: Այս վեպում նա պատմում է Թեո Դեքերի մասին, ով ահաբեկիչների կազմակերպած ռմբակոծության ժամանակ կորցնում է մորը, սակայն գտնում է մի նշանավոր նկարչի թանկարժեք կտավ: Վեպի հերոսները հիմնականում վառ կերպարներ են: Վեպի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ արվեստը կարող է փրկել մարդկանց:




4.  Կյանք կյանքից հետո


 

Հեղինակ` Քեյթ Ատկինսոն  


Գրքի արժեքը27.99 դոլար


Իր նախորդ դետեկտիվ վեպերի նման այս վեպը նույնպես գրված է պատկերավոր ոճով: Ատկինսոնն իր գրքում պատկերում է 20-րդ դարի չարիքները և մահվան էությունը: Հեղինակը պատմում է մի հերոսուհու մասին, ով մահանում է, սակայն հետո հարություն առնում և ապրում բոլորովին այլ կյանքով:  

 








5.  Երբ երաժշտությունը դադարեց 

 

Ֆինանսական ճգնաժամը, արձագանքը և առաջիկա աշխատանքները


Հեղինակ` Ալան Ս. Բալինդեր  


Գրքի արժեքը` 29.95 դոլար


Բլինդերն իր այս գրքում վերլուծում է 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը և նշում, որ այդ ճգնաժամն առաջացել է «կատարյալ փոթորիկից», որի ժամանակ մի շարք դժբախտ դեպքեր միաժամանակ են տեղի ունեցել` հանգեցնելով շատ ավելի վատ արդյունքի, քան կարելի էր ակնկալել: Բլինդերը քննադատում է և՛ Օբամայի, և՛ Բուշի վարչակարգերը հատկապես այն բանի համար, որ նրանք թույլ տվեցին «Lehman Brothers» ընկերության անկումը: Նա միաժամանակ խրախուսում է նրանց այն քայլերի համար, որոնք ձեռնարկել են երկիրը ծանր դեպրեսիայից փրկելու համար: Բլայնդերը նշում է, որ նրանց արձագանքը մոտալուտ աղետին շատ ավելի ճիշտ էր, քան հասարակությունն է կարծում:



6.  Կրակի օրեր



Բուշն ու Չեյնին Սպիտակ Տանը  


Հեղինակ` Փիթեր Բեյքեր


Գրքի արժեքը` 35 դոլար


Բեյքերը պատմում է Բուշի վարչակարգի ժամանակ գրանցված մի քանի ճգնաժամերի մասին: Նա արդարացիորեն վերլուծում է դրանք` անդրադառնալով ինչպես նվաճումներին, այնպես էլ ձախողումներին: Բեյքերն իր հիացմունքն է արտահայտում Բուշի և Չեյնիի հարաբերությունների հանդեպ: Նա նաև բարձրացնում է հետևյալ հարցը. Բո՞ւշն էր կառավարում, թե Բուշի՞ն էին կառավարում:

 






7.  Հինգ օր հուշահամալիրում



Կյանքն ու մահը փոթորիկից ավերված հիվանդանոցում

 Հեղինակ` Շերի Ֆինք 

Գրքի արժեքը27 դոլար


Ֆինքն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Կատրին փոթորիկի ժամանակ և փոթորիկից հետո հիվանդանոցում անցկացրած դժոխային օրերը: Այդ ժամանակ կասկածներ կային, որ հուսահատ բժիշկները մահացու ներարկումներ էին անում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Դեպքերը նկարագրված են վարպետորեն: Գրքին հատուկ են թրիլեր ժանրի որոշ տարրեր: Այնտեղ արծարծվում են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են  մարդկանց կյանքի վերջում ցուցաբերվող խնամքի խնդիրը, ռասսայական խտրականությունը բժշկության ասպարեզում և այլն:

8.  Լուսնոտները



Ինչպես Եվրոպան պատերազմի գնաց 1914 թ.-ին 

Հեղինակ` Քրիստափոր Քլարկ  


Գրքի արժեքը` 29.99 
դոլար

Քլարկին հաջողվել է համապարփակ ու դյուրըմբռնելի հետազոտությունը ներկայացնել մի հատորով, որը միտված էր լույս սփռել այն իրադարձությունների վրա, որոնք հանգեցրին առաջին համաշխարհային պատերազմին: Նա խուսափում է միայն մի առաջնորդի կամ ազգի ներկայացնել իբրև մեղավոր կողմ: Նա գրում է. «Պատերազմի բռնկումը Ագաթա Քրիստիի դրամաներից չէ, որի վերջում հայտնաբերվում է դիակի մոտ կանգնած հանցագործը»: Նրա խոսքերով` պատերազմի մասնակիցները ոչ թե ֆանատիկոսներ կամ մարդասպաններ էին, այլ լուսնոտներ, իսկ պատերազմն ինքնին ոչ թե հանցագործություն է, այլ ողբերգություն:  



 9.  Ալիքը




Գրքի արժեքը` 24 դոլար


2004 թ.-ին` Սուրբ ծննդյան հաջորդ օրը, Դերանիյագալան ամուսնուն կանչեց Շրի Լանկայի հյուրանոցի պատուհանի մոտ: Նա ասաց.

-Ես քեզ մի տարօրինակ բան եմ ուզում ցույց տալ:

Օվկիանոսը սովորականից ավելի ալեհույզ ու ավելի մոտ էր թվում: Մի քանի ակնթարթ անց նրանք հայտնվեցին օվկիանոսի ամենակուլ ալիքների մեջ: Դերանիյագալայի ամուսինը, ծնողները և երկու տղաները զոհվեցին  Հնդկական օվկիանոսի ցունամիից: Դերանիյագալան հրաշքով փրկվեց և գրեց այս ստեղծագործությունը: 




Նույն շարքից