Արգենտինայում զինված հարձակման ժամանակ գնդակահարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոյի եղբայրը, հայտնում է The Mirror-ը:
Պարբերականի տեղեկություններով, Ռոխոյի 17-ամյա եղբայրը 26-ամյա Իվան Ռոդրիգո Բարբոսայի հետ փորձել է կողոպտել տաքսու վարորդին, ով պարզվել է նախկին ոստիկան է: Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ, ինչի արդյունքում սպանվել են և Ռոխոն և Բարբոսան: