Քաղաքական 

Արման Թաթոյանը՝ Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան  հանդիպմանը:

Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճանպաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգայինհաստատությունների ղեկավարների հետ:

Նույն շարքից