Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն միություն բերել երկկողմ խնդիրները: Նրա խոսքերով, ինտեգրացիան վերազզգային բնույթ է կրում և այդպիսին էլ պետք է մնա:
«Կարծում եմ, որ Միության իրավունքի չարաշահումն անընդունելի է: Ինտեգրացիան կրում է վերազգային բնույթ և պետք է վեր գտնվի ազգային կամ երկկողմ օրակարգից: Այստեղ մենք քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են բոլորիս»,-ասել է Մեդվեդևը այսօր՝ մարտի 7-ին, Եվրասիական միջկառավարական նիստի ժամանակ: