Հասարակություն 

Միջադեպ ՀԽ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև

Քիչ առաջ մեկնարկել է Հիմնադիր խորհրդրանի կազմակերպած բողոքի ակցիան:

Սայաթ Նովա փողոցում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ տեղի ունեցան: Ակցիայի մասնակիցները ցանկանում են փողոցի երթևեկելի մասով՝ ամբողջ երկայնքով պարզել իրենց պաստառներն ու երթն այդպես անցկացնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: Նրանք պահանջում են ակցիայի մասնակիցներից՝ բացել փողոցի մի հատվածը, որպեսզի երթևեկությունը չխաթարվի:

Ակցիայի մասնակիցները ոստիկաններին անվանում են՝ «Սերժի ստրուկներ»:

Նույն շարքից