Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության` 13, խարդախության 10 եւ շորթման 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: