«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որևէ պաշտոն ձեռք բերել:
Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ և կարող եմ իմ հարցերը լուծել»,- երեկ մեզ հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չհամաձայնեց վերոնշյալ տեղեկության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում