Քաղաքական 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հեռանում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը: Այդ մասին հաղորդել է IA REGNUM-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի վարչակազմի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աղբյուրներին:

Վարդան Տողանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից