«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը շրջանցել Է մի շատ կարևոր թեմա, այնտեղ որևէ խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին։ ՀՎԿ-ն մեկ նախադասությամբ անգամ չի ներկայացրել Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի լուծման իրենց տեսլականի մասին։ Փոխարենը պոպուլիստական խոստումների շարան է ներկայացրել է՛լ ավանդները վերադարձնելու, էլ կոմունալ վարձավճարները նվազեցնելու, էլ հիփոթեքային վարկերն առանց կանխավճարի դարձնելու մասին։ Ի դեպ, այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անգամ պրոֆեսիոնալ վարձատրվող բանակի անցնելու մասին դրույթ ունի, բայց ԼՂ խնդրի մասին՝ ոչ մի խոսք։ Ինչո՞ւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում