Քաղաքական 

Մեղադրում են «կաբինետում նստած» թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլեւ հենց Հանրապետական կուսակցության շարքերում: Այդ ընտրակարգից դժգոհել են հատկապես այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ԸՕ նախագծին:

Օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներն իրենց դժգոհությունը հայտնել են նաեւ ԸՕ հեղինակ Դավիթ Հարությունյանի մոտ՝ նրան մեղադրելով «կաբինետում նստած» ընտրական խառնաշփոթ ստեղծելու, թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ:

Դ. Հարությունյանն էլ իրեն հատուկ ժպիտով պատասխանել է, որ թեեւ ինքն է եղել նախագծի հեղինակը, բայց այդ օրենքն ընդունել են պատգամավորները, հետեւաբար պետք չի ողջ պատասխանատվությունն իր վրա գցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից