Հասարակություն 

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սան Սեբաստիան քաղաքը  նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: Այս մասին  տեղեկությունը հրապարակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության  ֆեյսբուքյան էջում:

 

«Այսօր՝ ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Պինտո (Մադրիդի համայնք), Միսլատա և Բուրխասոտ (Վալենսիա) քաղաքները, որոնց միացավ նաև բասկյան Սան Սեբաստիանը:

Իսպանիայում Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել է Բասկերի խորհրդարանը 2007-ին, որին հետևել են Կատալոնիայի խորհրդարանը (2010), Բալերայան կղզիները (2010), Նավարայի խորհրդարանը (2014): 

 

Նույն շարքից