ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չի կարողացել զսպել զայրույթը, երբ իմացել է իր հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված մեղադրանքների մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է գաղտնալսումների մասով Թրամփի խոսքերին:
Պարբերականի տեղեկություններով, Օբաման մեղադրանքը որպես լրջագույն վիրավորանք է ընդունել, սակայն չի պատրաստվում հրապարակավ պատասխանել Թրամփի յուրաքանչյուր մեղադրանքին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն գաղտնալսել են, ինչից հետո Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լյուիսը հայտարարել էր, որ մեղադրանքը հիմքեր չունի և չի համապատասխանում իրականությանը: