Հասարակություն 

Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքը ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միաձայն բանաձև է  ընդունել: Այս մասին հաղորդում է Ավստրալիայում Հայ դատի հանձնախումբը:

 

Ռայդ քաղաքի խորհուրդը 10 տարի առաջ դարձավ  Ավստրալիայի առաջին տեղական խորհուրդը, որը 1915-1923 թվականների դեպքերը ճանաչեց որպես Հայոց ցեղասպանություն: 10 տարի անց ընդունված բանաձևով հարգանքի տուրք է մատուցվում 1.5 մլն զոհերի հիշատակին:

Բանաձևի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Ռայդի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Հաշվի առնելով, որ 2015-ին լրանում է 10 տարին այն օրվանից, երբ Ռայդի խորհուրդն ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, այսօր Խորհուրդը միանում է Ավստրալիայի հայ համայնքին` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը», - ասվում է բանաձևում:

Նույն շարքից