Սպիտակում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները տեղափոխվել են Երեւանՙ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Այս մասին քիչ առաջ կայքի հետ զրույցում հայտնել են Սպիտակի բժշկական կենտրոնից: armtimes.com-ի հարցին՝ արդյո՞ք դա զինծառայողների վիճակի ծանրությամբ էր պայմանավորված՝ բժշկական կենտրոնից ասել են.. «Եվ վիճակի ծանրությամբ եւ զինծառայող լինելու հանգամանքով»: