Հասարակություն 

Սպասվող ջրանջատումների մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչեւ մարտի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սեւանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից