Հասարակություն 

Ուկրաինայի հակամարտությունը ավելի քան 6 000 մարդու կյանք է խլել

Վերջին տվյալների համաձայն` հակամարտությունն Ուկրաինայում հանգեցրել է 6 116 մարդկային զոհի: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հաղորդել է Associated Press գործակալությունը` մեջբերելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:

Բացի այդ, անցյալ տարվա ապրիլից հակամարտության հետևանքով վիրավորվել է 15 474 մարդ:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում չեն բացառում, որ ոչ բոլոր զոհերի մասին են տեղեկատվություն ստացել և այդ իսկ պատճառով ուկրաինական հակամարտության ժամանակ զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել:

Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ հետաքննության հաստատվել է, որ 2014-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին  Ուկրաինայի Զինուժի 459 զինծառայող է զոհվել, 478-ը` վիրավորվել:
 

Նույն շարքից