Քաղաքական 

Նիդերլանդներում չեղյալ են համարել Թուրքիայի արտգործնախարարի ելույթը

Այս հանգստյան օրերին հոլանդական Ռոտերդամում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ  քարոզչական միջոցառումը չեղյալ է համարվել: Ինչպես հայտնել է քաղաքի ղեկավար Ահմեդ Աբդութալեբը, հաստատության սեփականատերը, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը, հրաժարվել է այն տրամադրել:

Ավելի վաղ Նիդերլանդների մի շարք գործիչներ, այդ թվում նաև վարչապետ Մարկ Ռյուտեն դեմ էին արտահայտվել այդ միջոցառման անցկացմանը: Ռոտերդամի քաղաքապետն իր հերթին պաշտպանել էր վարչապետի դիրքորոշումը՝ հավելելով, որ միջոցառումն ամեն դեպքում չեղյալ էր համարվելու՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Նույն շարքից