Ապրիլի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1948 թ. ծնված Ա. Ս.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն