Դրամական ու նյութական խոստումներով երեկ քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե «Ծառուկյան դաշինքը» զգուշացվել է դրա անթույլատրելիության մասին։ «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաեւ իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»:
Մանրամասն՝ armtimes.com