Շվեյցարական Բազել քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհեր կան: Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, միջադեպի արդյունքում կա առնվազն երկու զոհ և մեկ ծանր վիրավոր: Զոհերը սրճարանի այցելուներն են, իսկ 2 հարձակվողները իրենց գործն անելուց հետո դիմել են փախուստի: Ողբերգության մասով այլ մանրամասներ չեն հայտնվում: