Գերմանական Դյուսելդորֆում անհայտ անձը կացինով հարձակվել է քաղաքացիների վրա, ինչի արդյունքում վիրավորներ կան: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հարձակումից հետո միջադեպի վայրը վերցվել է ոստիկանական շղթայի մեջ:
Bild-ն իր հերթին գրում է, որ հարձակվողներից երկուսը վնասազերծվել են, ևս երկուսը՝ ազատության մեջ են:
Հարձակման արդյունքում տուժել է 4 մարդ: