Հասարակություն 

Էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին /թարմացված/

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը (մեքենավար՝ Գ. Խ.) Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի  С947 НМ 123Rus պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված  Է. Մ.) կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին:

Նույն շարքից