Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չի գտնվի Հաղթանակի շքերթին Մոսկվայում: Ինչպես հայտնում է BBC-ն` Լուկաշենկոն մտադիր է շքերթ անցկացնել Մինսկում:
Բելառուսի Նախագահը մեկնաբանել է, որ շքերթը կարող է ընդունել միայն գլխավոր հրամանատարը:
Ինչպես փոխանցում է РИА новости-ն` Լուկաշենկոն հայտնել է, որ Մոսկվա կժամանի մայիսի 7-8-ը և կմասնակցի Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:
«Բայց մայիսի 8-ին կփորձեմ, անգամ գիշերը, վերադառնալ տուն, իսկ մայիսի 9-ին շքերթ անցկացնել», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է գործակալությունը: