Հասարակություն 

ԿԲ-ն ամփոփել է արտարժութային գործարքների շաբաթական տվյալները

Ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,987,043 դոլար 472.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 73,761,413 դոլար 473.94 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Արմենպրես»-ին ՀՀ կենտրոնական բանկից հայտնել են,  որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵ ՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել 14,000,000 ԱՄՆ դոլար 473.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 472.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,253,033 եվրո 501.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 9,957,806  եվրո 505.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 750,471,418 ռուբլի 9.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 194,124,846 ՌԴ ռուբլի 9.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27 մլն ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից