Հասարակություն Միջազգային 

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել պատերազմն Եմենում

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Հի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել Եմենում ընթացող ռազմական գործողությունները:

Սա Գլխավոր քարտուղարի առաջին կոչն է Եմենում ռազմական գործողությունների վերսկսման ընթացքում:

 

Նրա խոսքերով, Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Եմենի ավիահարվածները ծանր իրավիճակ են ստեղծել երկրում:

 

Նա ընդգծել է, որ Եմենը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է, որտեղ առավելագույնս սրված է պարենային խնդիրը, ուստի տեւական ռազմական գործողությունները երկիրը կհասցնեն կործանման ու հումանիտար աղետի, կսկսվի սով, համաճարակներ ու աննախադեպ արտագաղթ:

 

Վերջում նա կոչ է արել հակամարտող կողմերի վերջ դնել ռազմական գործողություններին ու ՄԱԿ-ի գործուն աջակցությամբ ձեռնամուխ լինել հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը:

Հիշեցնենք, որ ռազմական գործողություններչի հետեւանքով Եմենում զոհվել է ավելի քան 2500 մարդ, հազարավորները արտագաղթել են երկրից:

 

Նույն շարքից