Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մարտի 12-ին քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ Գերմանիայի տարածքում քարոզչական միջոցառումներ անցկացնելու ձգտումները: Այս մասին նա խոսել է Bericht aus Berlin հաղորդման ժամանակ:
Թոմաս դե Մեզյերը նշել է, որ թուրքական քարոզչական միջոցառումները տեղ չունեն Գերմանիայում և դրան դեմ է նաև անձամբ ինքը: Գերմանացի նախարարը նաև հիշեցրել է, որ հենց Թուրքիայում օրենք կա, որն արգելում է քաղաքական քարոզչությունը երկրի սահմաններից դուրս:
Գերմանիայի ներքին գործերի նախարարը նաև զգուշացրել է թուրքական կողմին, որ ամեն ինչ չափ ու սահման ունի և Գերմանիային վիրավորողները կանգնելու են դատարանի առաջ: