Հասարակություն 

Տեղային շաբաթօրյակներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ: «Սանիթեք» ընկերության ու կոմունալ ծառայությունների ուժերով շարունակվում են նաև փողոցների, այգիների և բակերի սանմաքրման աշխատանքները:

Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից:

Նույն շարքից