Քաղաքական 

Թուրքիան երբեք չի կարող մաս կազմել Եվրամիությանը. Ֆրանսիայի նախագահի թեկնածու

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ուղղությամբ տարվող բանակցությունները հեռանկար չունեն: Եվրոպացիները վաղուց պետք է դա բացատրեին թուրքական կողմին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համագործակցության նոր ֆորմատ փնտրել:

«Ֆրանսիական կառավարությունը  և եվրոպական մյուս երկրները թուրքերին պետք է բացատրեն, որ Թուրքիան չի կարող մաս կազմել Եվրամիությանը: Պետք է Անկարայի հետ համագործակցության նոր ֆորմատ փնտրել: Դրա փոխարեն ԵՄ-ն արդեն 30 տարի բանակցում է Թուրքիայի հետ և նաև հենց այդ բանակցություններ են այսօրվա լարվածության պատճառներից մեկը»,-ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Նույն շարքից