Սաուդյան Արաբիան, որն ավիացիան հարվածներ է հասցնում Եմենում ապստամբների դիրքերի ուղղությամբ, ՄԱԿ-ին խոստացել է հումանիտար օգնություն ցույց տալ այդ երկրին:
Ինչպես հայտնում է BBC-ն` անհապաղ օգնության մասին ՄԱԿ-ը հայտարարել է անցյալ շաբաթ: Սաուդյան Արաբիայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը փոխանցում է, որ Թագավորությունը 274 մլն դոլար կփոխանցի Եմենի` հակամարտությունից տուժած բնակիչներին` որպես օգնություն:
Նշվում է, որ հայտարարության մեջ եմենցիներին «եղբայրներ» են անվանել:
Ապստամբների դեմ արշավն սկսվել է երեք շաբաթ առաջ: ՄԱԿ-ի տվյալներով` դիմակայության ընթացքում ավելի քան 700 մարդ է զոհվել, 150-ից ավելին փախստական են դարձել: