Քաղաքական 

Նիդերլանդների ԱԳՆ-ն զգոնության կոչ է անում Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Նիդերլանդների արտգործնախարարությունը կոչ է արել թագավարության քաղաքացիներին, ովքեր գտնվում են Թուրքիայում, զգոն լինել: «Մարտի 11-ից Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերություններում դիվանագիտական լարվածություն կա: Ամբողջ Թուրքիայում զգոնություն պահպանեք, խուսափեք ցույցերին մասնակցելուց և մարդկանց խմբերից»,-ասված է թագավարության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները բողոքի նոտա էին հղել Նիդերլանդների իշխանություններին՝ կապված Ռոտերդամում ցույցի մասնակիցների ցրելու ժամանակ ոստիկանական ուժերի գործողությունների հետ:

Նույն շարքից