Հասարակություն 

Գյումրիում սպանված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ վնասվածքներ կան. news.am

Գյումրիում այսօր՝ ապրիլի 18-ին, սպանված հայտնաբերված մոր եւ դստեր վրա դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:

Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ մոր անձնական տվյալներն այս պահին դեռ ճշտված չեն, իսկ դուստրը 1964թ. ծնված է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Կատարվում է դեպքի վայրի զննություն:

Նույն շարքից