Հասարակություն 

Ադրբեջանում դեռ հիմքեր չեն ներկայացրել Լապշինի մեղադրանքի համար

Քննությունը դեռ հիմքեր չի ներկայացրել Բելոռուսի կողմից Ադրբջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մեղադրանքի համար: Այս մասին հայտնել է վերջինիս դատապաշտպան Էդուարդ Չերնինը՝ հավելելով, որ քննությունը տևելու է 2 ամիս:

Չերնինի խոսքերով, բլոգերը դեռ չգիտի, թե ինչում են իրեն մեղադրում. «Մեր մոտ որևէ նյութ չկա: Ենթադրում եմ, որ քննությունը կտևի առնվազն 2 ամիս»,-ասել է փաստաբան՝ նշելով, որ իր վստահորդին վերջին անգամ տեսել է մարտի 9-ին և որ վերջինս բողոքներ չունի:

Նույն շարքից