Մարտի 13-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 34 QV 847 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 13-ին, ժամը 00:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտակայքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Opel Corsa» մակնիշի 32 OS 151 պետհամարանիշով ավտոմեքենան: