Քաղաքական 

Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա. Հանրապետական պատգամավոր

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլը գրել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է Հանրապետական կուսակցությանը և ՀՀԿ–ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գևորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել: Ըստ այդմ՝ Սարդարապատի Աբովյան 72 հասցեում գտնվող համայնքային շինությունից 40 քմ տարածք անհատույց հատկացվել է ՀՀԿ–ին, իսկ Նահապետ Գևորգյանին՝ 20 քմ: «Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար»,– «Փաստի» հետ զրույցում հայտարարեց Նահապետ Գևորգյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից